Լիանա Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME ընկերության (Հայաստան, Վրաստան, Բելառուս) մարդկային ռեսուրսների գլխավոր մասնագետն է:
Լիանան պատասխանատու է ՄՌ կառավարման, ռազմավարության մշակման և իրականացման, ընկերության նպատակներին համահունչ և արդյունավետ ծրագրեր նախագծելու համար՝ կառավարելով 3 երկրներում ՄՌ բաժինների աշխատանքը։
Նա պրոֆեսիոնալ անձնակազմի կառավարման ղեկավար է, ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում, մասնավորապես ՝ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների արագ սպառվող ապրանքների ոլորտում։
Լիանան ունի Մարդկային ռեսուրսների կառավարման (2018-2019) MBA որակավորում՝ Լոնդոնի CIPD անձնակազմի զարգացման մասնագիտացված համալսարանի կողմից (Chartered Institute of Personnel Development): Հայաստանում նա սովորել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: