Աննա Մելքոնյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Երևան Մոլի «Կապիտան Քիդի գանձերի կղզի» խաղահրապարակի Տնօրենն է:
Նա պատասխանատու է զվարճանքի կենտրոնի զարգացման, տեսլականի և նորամուծությունների համար:
Նախքան «Գալաքսիին» միանալը, Աննան հանդիսացել է կինոթատրոնների ցանցի կառավարիչ և ակտիվորեն ներգրավվել է երեխաների հետ կամավորական աշխատանքում: Մասնավորապես, ղեկավարել է ՌԴ Կեմերովո քաղաքի ուսանողական կամավորական ջոկատը:
Աննան ավարտել է Կեմերովոյի պետական համալսարանի մագիստրատուրան՝ մանկավարժ/լրագրող մասնագիտացմամբ։ Այնուհետև սովորել է Մեծ Բրիտանիայի «Շեֆիլդի» համալսարանում՝ ստանալով գործադիր կառավարման մագիստրոսի աստիճան։
Նա նաև անդամակցում է բրիտանական հեղինակավոր CMI (Chartered Management Institute) Արտոնագրված կառավարման ինստիտուտին։