ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐԱ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՅՈՒՔՈՄ
  • Արա Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն է։

    Արան սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև սովորել է Մեծ Բրիտանիայում գտնվող Լոնդոնի բիզնես դպրոցում և ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բիզնես դպրոցում ստանալով՝ գործադիր կառավարչի մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։

    Նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել միջազգային խորհրդատվական ընկերություններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։

    Արան դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, նաև հանդիսանում է համալսարանի «Open Education» խորհրդատվական խորհրդի անդամ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։