ԱրարատյանԷլեոնորա
ՄԵԴԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Էլեոնորա Արարատյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Մեդիա համագործակցության ղեկավարն է։

    Նա պատասխանատու է Խմբի հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեդիա հաղորդակցությունների համար, ներառյալ Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների տեղեկատվության արդյունավետ տարածումը և ճգնաժամային հաղորդակցությունը, ինչպես նաև տարբեր մեդիա ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ղեկավարումը։ 

    Նա աշխատել է Mediamax-ում, Tert.am-ում, Novosti Armenia-ում (RIA-Novosti նախագիծը Հայաստանում) և Mir հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով նախագահի արտերկրյա պաշտոնական այցերը, Կառավարության և Ազգային ժողովի գործունեությունը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունները Հայաստան և այլն։ 

    Էլեոնորան նաև աշխատել է VEIN ստեղծագործական և թվային գործակալությունում՝ որպես Հանրային կապերի և ծրագրերի ղեկավար՝ պատասխանատու լինելով Կառավարությունում և ՏՏ ոլորտում առանցքային շահառուների, այդ թվում Cisco, CROC ընկերությունների հետ արդյունավետ կապերի ապահովման, նախագծերի մշակման և գնումների համար դիմումների ներկայացման համար, ինչպես նաև կազմակերպելով և համակարգելով տարբեր միջոցառումներ, ինչպիսիք է առաջին Antarctic Biennale միջազգային նախագիծը։

    Նա նաև աշխատել է «Այբ» կրթական հիմնադրամում՝ մասնակցելով թվային մեդիայի ուղղությամբ ջանքերին։ 

    Էլեոնորան ավարտել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը Մոսկվայում՝ ստանալով ՓիԱր և Գովազդ մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը՝ ստանալով լրագրության գծով մասնագետի աստիճան։ Նա նաև ավարտել է տարբեր մասնագիտական դասընթացներ, ինչպես օրինակ RIA-Novosti լրատվական գործակալությունում պրակտիկա։

    Ստացել է ՀՀ վարչապետի շնորհակալագիր ՀՀ Կառավարության աշխատանքի, ինչպես նաև մրցանակ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության լուսաբանման համար։

    Նաև Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է և վերելք է իրականացրել Արարատ լեռ։ 

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։