ԱրզումանյանԳագիկ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԵՆ, UCOM
  • Գագիկ Արզումանյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Ucom ընկերության Ռազմավարական զարգացման տնօրենն է։

    Նա պատասխանատու է ընկերության ռազմավարական զարգացման համար, ներառյալ կորպորատիվ պլանավորումն ու դրանում ընկերության գործադիր թիմի անդամների ներգրավվածության ապահովումը, ինչպես նաև մասնակցում է ներդրումային քաղաքականությանը, ֆինասական պլաններին ու առևտրային գործունեությանը վերաբերող հարցերում ռազմավարական որոշումների կայացմանը: Նա նաև առաջնորդում է ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերն ու առանցքային գործընկերների հետ հարաբերությունները։

    Գագիկն ունի պետական և մասնավոր ոլորտներում բազմամյա աշխատանքի փորձ: Աշխատել է որպես ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Մասնավոր հատվածում բարձր օղակի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այնպիսի կառույցներում, ինչպիսիք են «Վալլեքս Գրուպը», «Հայբրի Հոլդինգսը»: 

    Նա գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի բիզնես դպրոցը և Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցը, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

    Գագիկն անդամակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությանը, Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի Ու․ Էդվարդս Դեմինգի անվան կենտրոնի խորհրդատվական խորհրդին, Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդին, Բրետոն-Վուդսյան հանձնաժողովին։ Նա նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենն է։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։