ԿՐՈՅԱՆԳԱՅԱՆԵ
Մարքեթինգի և հետազոտության տնօրեն
  • Գայանե Կրոյանը 2012թ.-ից աշխատում է «Գալաքսի» ընկերությունների խմբում, հանդիսանում է ընկերությունների խմբի Մարքեթինգի և հետազոտության գծով տնօրենը։ Նրա պատասխանատվության շրջանակը ներառում է հետազոտական և վարքաբանական տվյալների հավաքագրումն ու մշակումը, ներառյալ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառողների մասին առավելագույն դետալային գիտելիք, հասարակական թրենդների և մրցակցության մոնիթորինգ ապահովում։

    Նախքան «Գալաքսի»-ի թիմին միանալը՝ նա աշխատել է որպես հանրային կարծիքի հետազոտությունների մասնագետ տարբեր ընկերություններում, ինչպիսիք են, օրինակ, «Մարքեթինգի հայկական ասոցիացիան» և «Բրեվիսը»։

    Գայանեն Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, ունի սոցիոլոգիայի բակալավրի և մագիստրոսի կոչում։ Նա նաև ավարտել է Մարքեթինգի Նիդեռլանդների ինստիտուտը։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։