ԳրիգորյանԱննա
ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ, ՄԵԳԱՖՈՒԴ
  • Աննա Գրիգորյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավարն է։ Նա պատասխանատու է ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման համար: Նա նաև պատասխանատու է Հայաստանում ընկերության կողմից ներկայացվող յուրաքանչյուր ապրանքանիշի զարգացման համար:

    Աննա Գրիգորյանն աշխատում է Մեգա Ֆուդ ընկերությունում 2014 թվականից: Մինչև Մեգա Ֆուդ ընկերությանը միանալը, Աննան ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մարքեթինգի և վաճառքի ոլորտում, FMCG շուկայում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձառություն ունի:

    Աննան ավարտել է Հ. Աճառյան համալսարանի Միջազգային Տնտեսական Հարաբերություններ ֆակուլտետը: Նա նաև ավարտել է Texas A&M համալսարանի հայաստանյան մասնաճյուղը՝ որպես ագրոբիզնեսի մարքեթինգի մասնագետ և ունի մագիստրոսի կոչում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։