ՉիլինգարյանՀայկ
Գլխավոտ տնօրեն, ՄԵԳԱՍՊՈՐՏ
  • Հայկ Չիլինգարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգասպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։

    Հայկն աշխատում է «Գալաքսի» ընկերությունների խմբում 2017 թվականից։ Նա պատասխանատու է ռազմավարական պլանի մշակման և իրականացման, բյուջետավորման և ծախսերի օպտիմալացման, ապրանքաշրջանառության կազմակերպման և բիզնես գործընթացների իրականացման համար։

    Նա աշխատել է H&M (Hennes und Mauritz) խանութների ցանցում (Ֆրայբուրգ, Գերմանիա)` որպես բաժնի մենեջեր։

    Հայկն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան։ Այնուհետև ավարտել է Ֆրայբուրգի (Գերմանիա) «Albert-Ludwigs» համալսարանը հանրային և ոչ առևտրային կառավարարում մասնագիտությամբ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։