ՀայրապետյանԱննա
ՄՌԿ ՂԵԿԱՎԱՐ, ՄԵԳԱՖՈՒԴ
  • Աննա Հայրապետյանը «Մեգա Ֆուդ» ընկերության Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ղեկավարն է։

    Աննան պատասխանատու է ՄՌԿ ռազմավարության մշակման, տաղանդների հավաքագրման, աշխատակիցների ուսուցման և զարգացման, մոտիվացիոն ծրագրերի և միջոցառումների մշակման համար։ Աննան միացել է Մեգա Ֆուդ թիմին 2022թվ մայիսի 2-ին։

    Միչև Մեգա Ֆուդի թիմին միանալը, Աննան ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսաբանկային և խորհրդատվական ոլորտների տարբեր ընկերություններում, մասնավորապես, որպես Ուսուցման և հավաքագրման ծառայության ղեկավար Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈւՎԿ-ում և որպես ՄՌԿ ղեկավար Փարվանյան Քոնսալթինգ ընկերությունում։ Աննայի մասնագիտական պորտֆոլիոն ներառում է ՄՌԿ ընթացակարգերի մշակում, ՄՌԿ գործառույթների ավտոմատացում, մոտիվացիոն համակարի մշակում, կորպոտատիվ մշակույթի և կազմակերպչական վարքագծի նորմերի ներդում։

    Աննան Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի շրջանավարտ է՝ ՄՌԿ ոլորտի գործադիր կառավարչի մագիստրոսի աստիճանով։ Ունի Բրիտանական հավատարմագրված կառավարչության ինստիտուտի (CMI) ռազմավարական կառավարման և առաջնորդության դիպլոմ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։