ՄարգարյանՇուշան
ՊՐՈԴՈՒԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Շուշան Մարգարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Պրոդուկտի զարգացման մենեջերն է: Նա պատասխանատու է  ընկերությունների խմբի կողմից ներդրվող նոր բիզնեսների նախագծերի մշակման համար:

    Նա 12 տարուց ավելի աշխատանքային փորձ ունի բիզնես ոլորտում երեք ուղղությամբ՝  ֆինանսավորում, խորհրդատվություն, զարգացում ներսից:

    Շուշանը  երկարամյա փորձառություն ունի ֆինանսական ոլորտում, ինչպես նաև սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և հեռահաղորդակցության ոլորտներում:  Նա աշխատել է տեղական և միջազգային ընկերություններում, և մատուցել խորհրդատվական ծառայություններ միջազգային մի շարք շուկաներում:

    Շուշան Մարգարյանն  իրականացրել է ձեռնարկատիրական գործունեության և ֆինանսական կառավարման թրեյնինգներ ավելի քան 40 ՓՄՁ, միկրո և սկսնակ ձեռնարկատերերի համար, կատարել մենթորինգ ավելի քան 50 սկսնակ մասնագետների համար:

    Շուշանը սովորել է Երևանի պետական համալսարանում՝  ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում, մասնակցել է մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Միչիգանի համալսարանում:

    Որպես  կամավոր  մասնակցել է  մի շարք գիտական, մշակութային և սոցիալական նախաձեռնությունների՝ Հայաստանում և Արցախում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։