ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇՈՒՇԱՆ
Հաղորդակցության տնօրեն
  • Շուշան Հարությունյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրենն է։ Շուշանը պատասխանատու է ընկերությունների խմբի հեղինակության կառավարման, ռազմավարական հարաբերությունների, համայնքի հետ կապերի զարգացման և ԿՍՊ ծրագրերի համար։ Շուշանը վերահսկում է ընկերությունների խմբի նախագծերը պետական և մասնավոր, շահույթ չհետապնդող և հիմնադրամային կառույցների հետ, ներառյալ ԶԼՄ-ներ, միջազգային շահույթ չհետապնող կազմակերպություններ՝ համայնքային կայուն զարգացման և նշված ուղղություններով ընկերության շարունակական ներդրման ապահովման համար։

    Մինչև «Գալաքսի» թիմին միանալը, Շուշանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մասնավոր և ոչ առևտրային ոլորտներում տարբեր ընկերություններում՝ Երևանում, Բրյուսելում, Վարշավայում և Բուդապեշտում, այդ թվում նաև «Բրեվիս» խորհրդատվական ընկերությունում աշխատել է որպես հաղորդակցության գծով տնօրեն, եղել է «Ֆորբս Արմենիա» հրատարակության խմբագրի տեղակալը, աշխատել է «Աքսել Սպռինգեռ» հրատարակություններում, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանական համակարգում, միջազգային զարգացման նախագծերում, ԶԼՄ-ներում և մեդիա նախագծերում։ Շուշանի մասնագիտական պորտֆոլիոն ներառում է փոփոխությունների կառավարման, հասարակական վարքաբանության փոփոխության, զարգացման և վերաբրենդավորման ծրագրեր հասարակական, պետական և առևտրային ոլորտների համար։

    Շուշանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, ունի Բակալավրի աստիճան։ Սովորել է Հունգարիայի Կենտրոնական Եվրոպական համալսարանում՝ ստանալով Մագիստրոսի աստիճան մարդաբանության ոլորտում։ Շուշանը Մեծ Բրիտանիայի «Օքսֆորդի» համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ է՝ մասնագիտացած հեղինակության կառավարմամբ։ Ներկայումս Կորպորատիվ հաղորդակցություն է դասավանդում է ԵՊՀ-ում՝ մագիստրատուրայի ուսանողների համար։ Շուշանը համահեղինակել է «ՅՈԻՆԵՍԿՕ»-ի ու «ՍԵԼԱԲ»-ի կողմից հրատարակված «Հասկանալ Բիոպոլիտիկան» գիրքը (2011թ.) և հանդիսանում է գերմանական «Լամբերտ» ակադեմիական հրատարակության «Ոչ ոք չի գողանում, ինքնակամ ես հանձնում անձնական տվյալները» (2016թ.) գրքի հեղինակը։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։