ԴիլանյանՎահան
Հաղորդակցության տնօրեն, «Գալաքսի» ընկերությունների խումբ
  • Վահան Դիլանյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրենն է։

    Նա առաջնորդում է Խմբի հաղորդակցության ջանքերը՝ ղեկավարելով ռազմավարական գործընկերություններն ու հարաբերությունները պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում միջազգային ու տեղական առանցքային շահառուների հետ։ Նա նաև պատասխանատու է ռազմավարության մշակման ու վերլուծությունների, ինչպես նաև կորպորատիվ հաղորդակցության շրջանակներում համայնքի զարգացման համար։

    Նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ որպես ՀՀ վարչապետի օգնական՝ ապահովելով խորհրդատվություն և աջակցություն միջազգային հարաբերությունների և հանրային քաղաքականության ուղղություններով: Մինչ այդ, նա ղեկավարել է հանրային կապերի և հաղորդակցության ջանքերը վարչապետի նախագահությամբ պետական-մասնավոր գործընկերություն (PPP) հանդիսացող Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում՝ ուղղված առողջապահության, զբոսաշրջության ու ավիացիայի ոլորտներում մեծամասշտաբ ծրագրերի իրականացմանը, և դոնորների ու ներդրողների հետ հարաբերությունների խթանմանը։ Վահանը նաև աշխատել է «Wikistrat»-ի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի բաժնում՝ որպես վերլուծաբան, և նրա հոդվածներն ու մեկնաբանությունները հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում, ինչպիսիք են «RT»-ն, «Sputnik»-ը, «The National Interest»-ը և, ի թիվս այլոց, «Evansville Courier & Press»-ը, ուր նա այցելել էր «ICFJ» ծրագրի (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան) շրջանակներում։ Նրա փորձագիտական դիտարկումները ցիտվել են տարբեր հոդվածներում և ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության զեկույցում: Նա նաև դասավանդել է հայաստանյան համալսարաններում՝ վարելով միջազգային հարաբերություններ մասնագիտության մագիստրոսական և բակալավրիատի տարբեր դասընթացներ:

    Վահանը քաղաքական գիտությունների թեկնածու է կառավարման գծով, և ավարտել է գործադիր կրթության ծրագիր Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում: Նա նաև ունի վկայականներ Վիրջինիայի համալսարանի Դարդենի բիզնեսի դպրոցից և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցից:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։