Մարդակենտրոն ճարտարապետություն. քննարկումներ «Գալաքսի» ընկերությունների խմբի եւ ՊեչաԿուչայի կազմակերպիչների կողմից

Մարդի՞կ են ձեւավորում տարածքներ, թե՞ տարածքներն են ձեւավորում մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի: Եվ որքանո՞վ է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների մասին ՊեչաԿուչա Երեւանը համախմբեց ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող մոտ 250 անհատների, ովքեր հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 10 խոսնակների եւ հատուկ հյուրերին լսելու համար։ Միջոցառմումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների հետ համատեղ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

«Այսօրվա միջոցառումը մեզ համար իմաստալից ու պատասխանատու քաղաքացիության մասին է։ Մեր ժամանակներում, երբ տրանսֆորմացիայի է ենթարկվում բիզնեսը, եւ երբ սեփական գործի միջոցով առաջընթաց ապահովելը այլեւս բավական չէ, կարեւոր է դառնում նաեւ հասարակական արժեք ստեղծելու պարտավորությունը։ Ճարտարապետությունը մեր ընկերությունների խմբում առանցքային ոլորտ է եւ ճարտարապետության վերաիմաստավորումը կամ մարդակենտրոն ճարտարապետությունը կարեւոր թեմաներ են մեզ համար, որի քննարկում խիստ կարեւոր է պատասխանատու քաղաքացիության տեսանկյունից»,-իր խոսքում նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

ՊեչաԿուչայի թեմաները բազմապիսին էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչեւ կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերամիմաստավորումից մինչեւ մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։ ՊեչաԿուչա երեկոյի խոսնակներն էին՝ Աշոտ Սնխչյանը՝ snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր, Արուսիկ Զեյնալյանը՝ «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր, Անուշ Քոչարյանը՝ մշակութային լրագրող, Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը՝ «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրներ,  Նայիրի Խաչատուրեանը՝ համադրող, մանկավարժ, Լուսինե Ղուշչյանը՝ «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ, Արեգ Քեշիշյանը՝ «Սքիլշոփի» հիմնադիր, Արի Հաճյանը՝ «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ, Լիլիթ Միդոյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար եւ Միքայել Ոսկանյանը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր։

«ՊեչաԿուչա երեկոների գեղեցկությունը կայանում է նրանում, որ ցանկացած մարդ կարող է կիսվել սեփական աշխատանքով, խոսել սիրած կամ մտահոգիչ թեմաների շուրջ։ Ուրախ եմ, որ այս երեկոյի համար կարողացանք համադրել տեղացի ու միջազգային խոսնակների մի հրաշալի խումբ, ովքեր առօրյա աշխատանքով նպաստում են հանրային ու մասնավոր ոլորտների զարգացմանը, ոգեշնչում մեզ նորարար ճարտարապետական լուծումներով ու քաղաքային զարգացման իրենց տեսլականով»,-նշեց ՊեչաԿուչա Երեւանի կազմակերպիչ Մարիաննա Վարդանյանը։

Ճարտարապետության թեմայով ՊեչաԿուչան առանձնանում էր նաեւ իր հատուկ քննարկման ֆորմատով։ ճարտարապետության դերի ու դրանից բխող մարդկային հարաբերությունների մասին հրավիրված հատուկ քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին «Գալաքի» ընկերությունների խմբի հատուկ հյուրերը՝ Մարիուս Գոմոլան, HOTCO ղեկավար տնօրեն, Ստյուարտ Ռուֆը՝ Broadway Malyan ճարտարապետական ստուդիայի կառավարման խմբի նախագահ, Սյուզաննա Շամախյանը՝ FAST հիմնադրամի համագործակցության, հանրային քաղաքականության եւ ծրագրերի գծով փոխնախագահն,  Էդգար Կարապետյանը՝ «Գալաքսիի» Ռազմավարության ու բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն, եւ Արտակ Կնյազյանը՝ «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր։

Նշենք, որ ՊեչաԿուչա երեկոները ոչ ֆորմալ եւ ուրախ հանդիպումներ են, որտեղ մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տեւողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը եւ հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ ՊեչաԿուչան արդեն տարածվել է 1,200-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երեւան։ Ճարտարապետության մասին ՊեչաԿուչա երեկոն 32-րն էր, եւ Երեւանում ՊեչաԿուչիայի լիցենզիայի ներկայացուցիչը «Փրոփր» ընկերության համահիմնադիր Մարիաննա Վարդանյանն է։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին եւ գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել եւ կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարորությունը, շարունակական կրթությունն ու բարալավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի եւ սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ