Պատմություն

«Գալաքսի» ընկերություննների խումբը հաջողակ բիզնեսների ստեղծման յուրահատուկ ինովատիվ հարթակ է, որտեղ բիզնես գաղափարները ծնվում են, զարգանալով դառնում նախագծեր, և դիրքավորում իրենց ուրույն ռազմավարական տեղը շուկայում։

Ընկերությունը մշտապես ձգտում է գերազանցության՝ տարբեր ոլորտներում կուտակված եզակի փորձը ծառայեցնելով ապագայամետ լուծումների գեներացմանը։

«Գալաքսին» համախմբել է պրոֆեսիոնալների, որոնք կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ բարձր գիտակցմամբ համախմբված են աշխարհն ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։

Բարի գալուստ «Գալաքսի». «վայր», որտեղ գաղափարները դառնում են իրականացված երազանք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հաջողության պատմության օրինակ է գործարարների և «ստարտափ» ձեռնարկությունների համար:

Ստեղծվելով 1999թ.-ին Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ 30 հոգանոց թիմից այն դարձել է 3000 աշխատակիցներով ամենամեծ ընկերություններից մեկն Արևելյան Եվրոպայում։

Գաղափարից՝ նախագիծ, նախագծից՝ ընկերություն. «Գալաքսին» ստեղծել է իր ընկերությունները հենց հիմքից՝ ներդնելով նոր բիզնես մշակույթ և ապրանքների ու ծառայությունների եզակի պորտֆոլիո։

Տելեկոմից մինչև ՏՏ, մանրածախ վաճառքից՝ սպասարկում. 15 ընկերություների խումբ, որը որակապես նոր՝ բեկումնային, փոփոխություններ է բերել իր գործունեության բոլոր ոլորտներում։ Ի լրումն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի իմիջի՝ «Գալաքսին», որպես հայաստանյան ընկերություն, բիզնեսի իր մշակույթը «կոմունիկացրել» է նաև տարածաշրջան։ 

ավելին
Արժեքներ
ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ Մենք ընդառաջ ենք գնում մարտահրավերն ...
ԱՎԵԼԻՆ
Մարդիկ
Մարդկանց կյանքի որակի բարելավումը մեր առաքելության ա ...
ԱՎԵԼԻՆ
Կառավարում
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ Բիզնեսում սխալներն անխուսափել ...
ԱՎԵԼԻՆ