Ուղերձ


Մեր օրերում, երբ բոլորը փորձում են «փոխել» աշխարհն ու գրավել նոր մոլորակներ, «Գալաքսիում» մեզ ոգեշնչում են «երկրային» երազանքները. ավելի լավը դարձնել մարդկանց կյանքի որակը, նպաստել մեր համայնքի զարգացմանը, պահել ու պահպանել մեր «տունը»՝ մեր երկիրը։

«Պարզության» մեր ոգեշնչումն ամեն օր կարելի է տեսնել «Գալաքսի» հիմնադրամի մեր պոստեռներում ու նյութերում։ Հիշո՞ւմ եք այն փոքրիկ կետը՝ վրան գրված. «Ահա այստեղ է, մեր տունը, մենք» (That’s here; That’s home; That’s us): 1990թ. փետրվարի 14-ին 6 մլրդ կմ հեռավարությունից Voyager 1-ի կողմից արված Երկիր մոլորակի լուսանկարի մասին աստղաֆիզիկոս Կարլ Սեգանը հետագայում գրել է. «Մեկ անգամ ևս նայի՛ր այդ կետին։ Ահա այստեղ է, մեր տունը, մենք. մարդիկ, որոնց մենք սիրում ենք, որոնց մենք երբևէ ճանաչել ենք, երբևէ լսել ենք նրանց մասին։ Բոլոր մարդիկ, որոնք երբևէ ապրել են երկրի վրա…

Մեր ուրախությունն ու տառապանքը, կրոնները, գաղափարախոսություններն ու տնտեսական համակարգերը, հերոսն ու վախկոտը, արարողն ու քանդողը, թագավորն ու սպասավորը, գյուտարարն ու ճամփորդը, բարոյականության ուսուցիչներն ու կոռումպացված քաղաքական գործիչները, հայտնիներն ու անհայտները, մեր տեսակի ու մեր գոյության պատմության բոլոր սրբերն ու մեղսագործները… ահա այստեղ են ապրում նրանք՝ արևի ճառագայթից կախված այս կետի վրա, որին մենք ՏՈՒՆ ենք կոչում։

«Գալաքսի» հիմնադրամը կոչված է մեր հաջորդ սերունդներին ապահովելու կայուն ապագա ու կայուն ժառանգություն։ Հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի զարգացման նախագծերով նպաստի կրթության, սոցիալական ապահովության և համակարգային առաջընթացի պահպանմանը։ Մենք ապագային ենք նայում կայունության ապահովման հնարավորությամբ ու բոլոր նախագծերը կառուցում ենք շարանակականության հենքով։ Մենք բաց ենք համագործակցության և համատեղ նախագծերի համար։ Մեր տունն ու դուռը բաց է ձեզ համար։


 Գուրգեն Խաչատրյան
 «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր

ավելին
Առաքելություն
Մեր հիմնադրամի նպատակն է՝ բարելավել մարդկանց կյանքի ո ...
ԱՎԵԼԻՆ
Ծրագրեր
Հիմնադրամի առաքելության շուրջ համախմբել ենք գործընկ ...
ԱՎԵԼԻՆ
Համագործակցություն
Եթե ունեք յուրահատուկ գաղափար կամ ուղղակի ցանկանում ...
ԱՎԵԼԻՆ