Արժեքներ
ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Մենք ընդառաջ ենք գնում մարտահրավերներին՝ գիտելիքահեն, համարձակ և ինովատիվ լուծումներ պարտադրելով խնդիրներին և ճգնաժամերին։

Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեզ մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակած լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ Սակայն միայն ապագայի պահանջմունքներին չէ, որ արձագանքում ենք. մենք ապագայի շուկայի ստեղծողն ենք։


ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հաջողությունը ծնվում է իմացության սահմաններն ընդլայնելու մեր շարունակական մղումներից։

Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում երբեմն բացարձակ ընդունելի, սակայն երբեմն նաև ռիսկային բիզնես լուծումներ: Բայց ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք, և ամրապնդում աշխարհն ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու մեր առաքելության իրականացման հնարավորությունները։


ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

Յուրաքանչյուր ոլորտ, ուր մենք մուտք ենք գործում, կամ նախագիծ, որը նախաձեռնում ենք, կրում է «Գալաքսիի» աշխատանքի մշակույթը. միջազգային բարձր ստանդարտներ, լավագույն փորձի և մենեջմենթի կիրառում, արդյունավետ և թափանցիկ բիզնես էկոհամակարգ։

Շարունակական ինքնակատարելագործման միջոցով մենք կարողացել ենք փոխակերպել բիզնեսի իրականացման մասին ընկալումները՝ նոր մշակույթ ներբերելով տեղական և տարածաշրջանային շուկաներ։ Մեր նախագծերն ապագայամետ են և ուղղված են սպառողների վաղվա պահանջներին լավագույն լուծումների առաջարկմանը։ Ի վերջո, մեր ամեն հաջորդ նախագիծ կոչված է վերափոխելու մարդկանց կյանքի որակը, հեշտացնելու, գեղեցկացնելու կյանքի բոլոր ասպեկտները։
ավելին
Պատմություն
Հիմնադիրների պատմությունն ու մեկնարկը բիզնեսում Բա ...
ԱՎԵԼԻՆ
Մարդիկ
Մարդկանց կյանքի որակի բարելավումը մեր առաքելության ա ...
ԱՎԵԼԻՆ
Կառավարում
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ Բիզնեսում սխալներն անխուսափել ...
ԱՎԵԼԻՆ