PANDORA՝ քո օնլայն զարդատուփը

2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին PANDORA-ն դուրս եկավ իրեն հատուկ սահմաններից ու զարդերի և նորաձևության ոլորտում հանդես եկավ նոր կոնցեպտով։ Նորարարական մտքերով և դիզայներական լուծումներով PANDORA-ն ևս մեկ անգամ հաստատեց իր բարձր դիրքը համաշխարհային բրենդների շարքում։

ՀՀ-ում բրենդի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը շարժառիթ դարձան, որպեսզի TI’ME ժամացույցների և զարդերի ընկերությունը նախաձեռնի Հայաստանում PANDORA բրենդի պաշտոնական կայքի ստեղծումը։ Դանիական բրենդի ներկայացուցիչների հետ երկարատև աշխատանքի արդյունքում հաճախորդները կարող են առցանց տիրույթում գտնել pandoraarmenia.am կայքը, որն իր տեխնիկական և բովանդակային հագեցվածությամբ համապատասխանում է բրենդի համաշխարհային չափորոշիչներին։

PANDORA հայաստանյան կայքը կլինի այն հարթակը, որտեղ բրենդի սիրահարները, և ոչ միայն, կկարողանան է՛լ ավելի հարմարավետ տարբերակով գնումներ կատարել ու ձեռք բերել զարդերի լայն տեսականուց իրենց համար լավագույնը։

Շարունակելով իր ներկայացվածությունը  նաև time.am կայքում՝ pandoraarmenia.am-ն առաջարկում է նավիգացիոն պարզ և միաժամանակ դետալային լուծումներ։ 

Խորհրդանշական է, որ pandoraarmenia.am-ի թողարկումը համընկավ PANDORA զարդերի բոլորովին նոր ոճի հավաքածուի՝ Essence-ի ստեղծման հետ։ Նոր դիզայներական լուծումներ, բրենդին ոչ հատուկ զարդերի ձևեր։ Essence հավաքածուն է՛լ ավելի ընդգրկուն է դարձնում իր սիրահարների շրջանակը՝ ներառելով ավելի էլեգանտ զարդեր իր հավաքածուներում։
 
Հավաքածուում առանձնակի տեղ են զբաղեցնում մարգարտյա զարդերը՝ թևնոցներ, ականջօղեր, վզնոցներ, որոնք նորաձևության ոլորտում վերջին շրջանում ամենապահանջված տարբերակներն են։

Բրենդն իր ստեղծման օրվանից եղել է ոսկերչական արվեստում խաղի կանոններ ստեղծող և թելադրող անուն։ PANDORA-ն արդեն չորս տասնամյակից ավել իր սպառողին է ներկայացնում 4 հիմնական հավաքածուներ՝ Moments, Me, Timeless և Signature։ Հավաքածուներից յուրաքանչյուրն արտահայտում է յուրօրինակ իմաստ, միտված է արտահայտելու հստակ ուղերձ, ունի ընդգծված, առանձնացող ոճ և ձեռագիր:

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
VANNA ժամացույցների տիեզերական մինիմալիզմը՝ ներկայացված TI’ME սրահներում
24 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ