ՉոլաքյանԼարա
Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն, Յուքոմ
  • Լարա Չոլաքյանը Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է:

    Նա որպես հրավիրյալ գիտնական հանդես է գալիս Vrije Universiteit-ում (Ամստերդամ), INSEAD-ում (Ֆրանսիա և Սինգապուր) և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական ​զարգացման միջազգային դպրոցում (Հայաստան):

    Չոլաքյանի մասնագիտական հետաքրքրությունները ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, որոնք կարևոր են մարդկային ռեսուրսների և առաջնորդության ոլորտում: Նրա ուսումնասիրություններն ու հրապարակումները վերաբերում են առաջնորդությանը, կազմակերպչական կառավարմանը, խմբային հոգետրավմաներին, համակարգերի փսիխոդինամիկային և գիտակցությանը: Նրա հետազոտությունները հրապարակվում են «Սիվիլնեթ» լրատվականի Mindful Leaders: Inherited Legacies հաղորդման շրջանակներում:

    Չոլաքյանը 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել միջազգային հասարակական կազմակերպություններում և կորպորատիվ հատվածում, այդ թվում՝ Վիվա-ՄՏՍ-ում, Եվրասիա համագործակցության հիմնադրամում և այլն: Նա ապրել և աշխատել է Կանադայում, Ֆրանսիայում, Պերուում, Շրի Լանկայում և Հայաստանում։

    Չոլաքյանը սովորել է Կանադայի McMaster համալսարանում: Այնուհետև ավարտել է Փարիզի Panthéon-Sorbonne համալսարանը և INSEAD-ը՝ ստանալով մագիստրոսի կոչումներ: Նա ստացել է դոկտորի գիտական աստիճան Vrije Universiteit-ից՝ Ամստերդամի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցից:

    Լարա Չոլաքյանն ամուսնացած է. ունի երեք երեխա։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։