ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՍՄԻԿ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՅՈՒՓԵՅ
  • Հասմիկ Գևորգյանը Upay ընկերության գործադիր տնօրենն է, ով պատասխանատու է ընկերության ռազմավարության մշակման և իրականացման համար, առաջնորդվելով նորարարական լուծումներով և արդյունավետ համագործակցություններով, ուղղված ընկերության աճի խթանմանը և շուկայի մասնաբաժնի ընդլայնմանը:

    Սովորելով Երևանի Պետական համալսարանում և ստանալով մագիստրոսի կոչում  Կառավարման Ինֆորմացիոն համակարգեր մասնագիտությամբ, Հասմիկն ուսումը շարունակել է Շեֆիլդի համալսարանում՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում: Նա նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ է  (PMP)® և ունի CMI 7-րդ մակարդակի դիպլոմ՝ ռազմավարական կառավարման և առաջնորդության ոլորտում:

    Հասմիկն իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, մեծամասամբ բանկային ոլորտում: Մասնավորապես 2022-24թթ. աշխատել է Ռելում ՍՊԸ-ում որպես պրոդուկտի և ինտեգրացիաների դեպարտամենտի ղեկավար՝ պատասխանատու լինելով խաղերի մատակարարների և կազինո օպերատորների ինտեգրացիաների կոորդինացման, գեյմիֆիկացիոն պրոդուկտների մշակման և օգտատերերի ներգրավման համար: 

     

    Ակտիվորեն ներգրավված լինելով մասնագիտական ​​համայնքում և հանդիսանալով Reforge-ի անդամ՝ Հասմիկը  դասախոսել է Հայաստանի Սլավոնական համալսարանում՝ նախագծերի կառավարում առարկայի շրջանակներում, ինչպես նաև դասավանդել է  IAB կենտրոնում՝  նախագծերի կառավարման վերաբերյալ:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։