Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է

Նոյեմբերի 28-ին Հյուսիսային պողոտա 5 հասցեում բացվեց իսպանական հանրաճանաչ TOUS բրենդի խանութ-սրահը։

Միջոցառման կարգախոսն էր “TOUS IS ENOUGH”, ինչը նշանակում էր, որ խանութում առկա TOUS-ի բոլոր աքսեսուարներով հնարավոր է լրացնել ցանկացած տեսք՝ դարձնելով այն ավելի արտահայտիչ։

Բրենդը ստեղծվել է 1920 թվականին Իսպանիայում Թոմաս և Տերեզա Տոուս ամուսինների կողմից, որոնք սկսելով փոքրիկ լոկալ զարդերի խանութից, ստեղծել են նորաձևություն թելադրող բրենդ։ Տարիների ընթացքում TOUS-ը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում նաև իր բարձրորակ պայուսակներով, որոնք ոճի և գործնականության կատարյալ համադրություն են։

Հյուրերն ուսումնասիրեցին ներկայացված յուրօրինակ տեսականին, որը ներառում էր.

  • Զարդեր՝ ներառյալ արծաթյա, ոսկյա և ադամանդյա բացառիկ հավաքածուներ
  • Արտահայտիչ պայուսակներ ու դրամապանակներ՝ ամեն ոճի համապասախան
  • Ժամացույցներ
  • Որակյալ և տարբերվող շարֆեր

Միջոցառման ընթացքում ներկայացված էին նաև TOUS ամսագրերը, որոնց միջոցով հյուրերը ծանոթացան բրենդի հարուստ ժառանգությանն ու ներկայացված տեսականուն։

Բացման արարողության ընթացքում հյուրերը մասնակցեցին հետաքրքիր ժամանցային ծրագրերի.

  • Նկարազարդեցին սև TOUS արջին՝ այն վերածելով գունավոր և վառ խորհրդանիշի:
  • «Հաջողություն, թե՞ կախարդանք» խաղը հրավիրում էր ներկաներին բացահայտելու անակնկալներ, որոնք թաքնված էին TOUS-ի հատուկ «հաջողակ քարտերում»:

Մեծ TOUS արջի նկարազարդման գործընթացն ու հետաքրքիր խաղերը էլ ավելի ընդգծեցին բրենդի յուրօրինակությունը։

Երեկոն լի էր ժամանցային ծրագրերով, համեղ հյուրասիրություններվ և խմիչքներով, որոնք ապահովեցին անմոռանալի ժամանց հյուրերի համար:

TOUS-ի հայաստանյան մասնաճյուղի բացումն իր հետ բերեց հետաքրքիր գույներ և էմոցիաներ նորաձևության ոլորտում։ Իր բացառիկ առաջարկներով և յուրօրինակ տեսականիով TOUS-ը վստահաբար կդառնա սիրելի վայր բոլորի համար։

TOUS-ը սիրով հրավիրում է բոլորին այցելելու Հյուսիսային պողոտա 5` բացահայտելու հմայքի և նրբագեղության աշխարհը մեկ վայրում։

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ