Գուրգեն Հակոբյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության հաճախորդների սպասարկման տնօրենն է։
Նա պատասխանատու է հաճախորդների սպասարկման տեսլականի, ռազմավարության, քաղաքականության, գործընթացների, գործառնությունների և նախաձեռնությունների մշակման և իրականացման համար՝ ապահովելով հաճախորդներին օպերատիվ և որակյալ սպասարկումը, դիմումների և բողոքների պատշաճ վարումը, հաճախորդների բավարարվածությունը և պահպանումը:
Գուրգեն Հակոբյանը հեռահաղորդակցության ոլորտում ունի շուրջ 17 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատել է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման և վաճառքի կենտրոններում, վերահսկել զանգերի կենտրոնի աշխատանքը, ղեկավարել էլեկտրոնային առևտուրը և վերջին տարվա ընթացքում պայմանագրային հիմունքով ղեկավարել նաև ողջ հաճախորդների սպասարկումը՝ ներառյալ մասնաճյուղերը, մանրածախ առևտուրը, դիլերային ցանցը, զանգերի կենտրոնը, էլեկտրոնային կոմերցիան և այլն:
Գուրգեն Հակոբյանի իրագործված նախագծերից են՝ «Զանգերի կենտրոնի համակարգի փոխարինումը», «Օպերացիոն CRM համակարգի մշակումը» և «Առցանց խանութի կառուցումը»:
Փոխելով ոլորտը 2024 թ-ին՝ Գուրգենն աշխատել է Globbing-ում որպես Հաճախորդների սպասարկման ղեկավար՝ առաջնորդելով ընկերության հաճախորդների սպասարկումը 3 երկրներում (Հայաստան, Ղազախստան և Ուզբեկստան)։
Գուրգեն Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև ավարտել է նույն համալսարանի միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում։
Գուրգեն Հակոբյանը սովորել է նաև Լիվերպուլի» համալսարանում՝ ստանալով Բիզնեսի կառավարման հետավարտական դիպլոմ (Postgraduate Diploma)։
Գուրգեն Հակոբյանը ստացել է ԱՄՆ-ի «Սթենֆորդի» համալսարանի Պրոֆեսիոնալ զարգացման կենտրոնի կողմից Նախագծերի կառավարման որակավորման հավաստագիր։