ՎարդանյանԼուսինե
ՄՌԿ ղեկավար, ԹԱՅՄ
  • Լուսինե Վարդանյանը  TI’ME ընկերության ՄՌԿ ղեկավարն է: Նա պատասխանատու է ՄՌ ռազմավարության մշակման և իրագործման համար ընկերությանը գործունեության բոլոր երկրներում։ Նա ղեկավարում է ՄՌ բաժնի հիմնական ոլորտները, ներառյալ՝ հավաքագրում, աշխատակիցների ներգրավվածություն ու գոհունակություն, աշխատանքային արդյունավետության կառավարման, ընկերության մշակույթի պահպանում և ՄՌ քաղաքականությունների շարունակական բարելավում։

    Լուսինեն միացել է TI’ME ընկերությանը 2017 թվականին՝ որպես Ուսուցման և զարգացման համակարգող՝ պատասխանատու լինելով երեք երկրների համար։ Այնուհետև նա ստանձնել է հայաստանյան ընկերության ՄՌ ղեկավարի պաշտոնը։

    Լուսինեն ավարտել է Ռուս-Հայկական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետը, ունի մագրստրոսի կոչում։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ, Լուսինեն ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում ու նախագծերում և 2000-ականներից սկսած մասնակցել է փախստականների, միջազգային խաղաղությանն ու համայնքային զարգացման ուղղությամբ իրականացված նախագծերին։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։