Նպաստելով դասական երաժշտության զարգացմանը

Գործընկեր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Նախագծի մեկնարկ: 2020 թ․

Նախագծի անվանումը: ՀՊՍՆ. Նպաստելով դասական երաժշտության զարգացմանը

 

Նախագծի մասին

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորեցին իրենց ջանքերը դասական երաժշտությունն առավել հասանելի դարձնելու նպատակով։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։

Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ։