Գործընկեր: Դասավանդիր Հայաստան
Նախագծի մեկնարկ: 2019
Նախագծի անվանումը: Դասավանդիր Հայաստան. Բերելով նորարարական մտածողությունը դպրոց
Նախագծի մասին
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։ Այս համատեղ ծրագրերի մեկնարկը և աշխատանքային թիմերի առաջին ռազմավարական քննարկումը վարում էին Հայաստանի մարզերի ավագ դպրոցների երեխաները։ Նրանք մասնագետների հետ քննարկմանը ներկայացնում էին կրթության ոլորտի բոլոր շահառուների շահերը և ապահովվում էին տեսակետների բազմակողմանիությունը։
Նախագծի մանրամասները կարդացեք այստեղ։