Աջակցելով ոչ կոնվենցիոնալ արվեստներին

Գործընկեր: Ստեղծարար Հայաստան

Նախագծի մեկնարկ:  2019

Նախագծի անվանումը: Ստեղծարար Հայաստան. Աջակցելով ոչ կոնվենցիոնալ արվեստներին

 

Նախագծի մասին

Ապրիլի 26-ին «Ucom» ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացել է «Ucom» ընկերության սահմանած 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։ Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի և լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։

Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ։