«ՊեչաԿուչա Երևանը» համախմբեց ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող շուրջ 250 անհատների, որոնք հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 10 խոսնակների և հատուկ հյուրերին լսելու համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ՝ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ «ՊեչաԿուչայի» թեմաները բազմապիսին էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչև կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերաիմաստավորումից մինչև մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։