Բացահայտելով Հայաստանի ներուժը

Գործընկեր: Հյուրանոցային ներդրումների միություն

Նախագծի մեկնարկ:  2020 թ․

Նախագծի անվանումը: Հյուրանոցային ներդրումների միություն. Բացահայտելով Հայաստանի ներուժը

 

Նախագծի մասին

«HOTCO»-ն հյուրանոցային զարգացման ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է Բուդապեշտում ամեն տարի ոլորտի ավելի քան 400 որոշում կայացնողների մասնակցությամբ:  Մեզ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ համաժողովի ժամանակ քննարկում է անցել Հայաստանի հյուրանոցային ոլորտի զարգացման ներուժի մասին, որտեղ, որպես գլխավոր խոսնակ, հանդես է եկել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը։