Մեր սիրելի TI’ME-ը 8 տարեկան է:
TI’ME-ը Հայաստանում ստեղծված բրենդ է, որը, սկսելով մեկ խանութից, տարիների ընթացքում ընդարձակվել է դեպի Վրաստան և Բելառուս։ Իսկ անվանումը հապավում է, որը բացվում է որպես Territory Where I’M Excited. («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»):
Հետաքրքիր փաստեր TI’ME-ի մասին.
Ի սկզբանե ընկերությունն ունեցել է միայն մեկ խանութ-սրահ Դալմա Գարդեն Մոլում և ներկայացրել մոտ 10 ապրանքանիշ, այնուհետև զարգանալով և ընդլայնվելով, դարձել բոլորի կողմից այդքան սիրված TI’ME-ը։
Ընկերությունն ընդլայնել ու իր բրենդ պորտֆոլիոյում է ներառել ավելի քան 50 ապրանքանիշ, որոնց թվին են դասվում աշխարհահռչակ այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են Casio, Michael Kors, Fossil, Skagen, Emporio Armani, Armani Exchange, DKNY, Hamilton, Gucci, Maurice Lacroix, Just Cavali, Rebeca, Edox, Ti Sento, Tommy Hilfiger և Diesel տեղական, վրաստանյան և բելառուսական շուկաներում։
2014թ․-ից ի վեր TI’ME-ը սկսել է ներկայացնել ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն տարածում գտած և սիրված PANDORA ապրանքանիշը՝ բացելով երկու կոնցեպտուալ խանութ-սրահ Դալմա Գարդեն Մոլում և Երևան Մոլում։ PANDORA ապրանքանիշն առաջարկում է կանացի, յուրօրինակ և շքեղ զարդեր։
Ներկայումս «Թայմլես» ՍՊԸ-ն ունի 36 խանութ-սրահ երեք երկրներում և մոտ 300 աշխատակից: TI’ME-ում մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակին, ուստի յուրաքանչյուր նոր աշխատակից անցնում է 30-օրյա հատուկ դասընթաց ՝ սպասարկման և ժամագործության ոլորտներում: Ընկերությունը պարբերաբար սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում` դրանցում ներգրավելով նաև իր հաճախորդներին։