Նախ և առաջ մարդը…
«Գալաքսի» ընկերությունների խումբը բարձր է գնահատում իր կազմում հանդես եկող ընկերությունների յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն ու նվիրումը, և որպես միասնության ու թիմային ոգու ամրապնդում, շուրջ 3000 աշխատակիցներին ընձեռնվել է ևս մեկ առավելություն՝ միասնական «Բենեֆիտ» քարտ։ Այն աշխատակիցներին կտա հնարավորություն արտոնյալ պայմաններով օգտվել խմբի կազմում հանդես եկող ընկերությունների ծառայություններից։
Կյանքի որակի բարելավումը միշտ եղել է մեր ընկերության գործունեության գերակայություններից: Մենք հավատում ենք, որ մեծ փոփոխություներ բերելու ձգտումը իրականություն դարձնելու համար պետք է կարողանանք նաև ներքին փոփոխություն կատարել: Այս նախաձեռնությունը կատարվելիք բազմաթիվ քայլերից մեկն է, որպես երախտագիտություն և մեծ գնահատանք աշխատակիցներին իրենց մեծ ներդրման և ողջ քրտնաջան աշխատանքի համար։