«Գալաքսի» ընկերությունների խմբում կանայք որոշումների կայացման հարցում իրենց կարևոր մասնակցությունն ունեն, և խմբում ղեկավար անձնակազմի 42%-ը կանայք են: Կանայք նաև ոգեշնչում ու մոտիվացիան են` ստեղծելու, արարելու ու նորովի ներկայացնելու մեր բրենդները, ապրանքներն ու ծառայությունները: Ներկայացնում ենք խմբի կազում հանդես եկող «Երևան մոլի», «Խրոնոգրաֆի» ու «Թայմի» գարնանային արշավները` նվիրված կանանց:
Երևան Մոլ. ԴՈՒՆ ԿՐԱԿ, ՀԱԳԱԾԴ ԿՐԱԿ
Կին` մուսա, կին`ոգեշնչում, կին` կրակ: Այսքան տարբեր ու այսքան միանման, այսքան սառը և այսքան այրող, այսքան հակասական և այսքան միանշանակ…
#ԴունԿրակՀագածդԿրակ արշավը բացահայտում է կնոջ արքետիպերը՝ նրա բնավորությունը, ոճային նախընտրություններն ու ձգտումները։ Արշավը բացահայտում է հետևյալ արքետիպերը՝ Lover, Queen, Underground, Wise Woman, Mystic, Mother… Փորձիր գտնել քեզ։
Խրոնոգրաֆ. ՆՐԱ ՀԱՄԱՐ
Որտեղ կինն է, այնտեղ կախարդանքն է։ Բնական ու նրբաճաշակ արշավ Երևանի գովազդային վահանակներին ու «Խրոնոգրաֆ» խանութի ցուցափեղկերին` գեղեցկության ու բարձրաճաշակի ցուցիչով:
Թայմ. ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒ ԵՍ
«Բնությունը դու ես» արշավը ոչ թե կոմերցիոն կամ մարքեթինգային միտում ուներ, այլ ուղղված էր պարզապես հիշեցնելու մեկ կարևոր, սակայն քիչ հիշատակվող ճշմարտություն՝ «բնությունը կինն է»։ Կինն է գեղեցիկը, ուժեղը, ազատը․․․․Արշավը լի էր անակնկալներով ու անհատական նվերներով: