ՂԱԶԱՐՅԱՆԱՆՆԱ
ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ (ՀԱՅԱՍՏԱՆ,ՎՐԱՍՏԱՆ)
  • Աննա Ղազարյանը TI’ME ընկերության (Հայաստան, Վրաստան) մարքեթինգի տնօրենն է «Գալաքսի» ընկերությունների խմբում:

    Նա պատասխանատու է ընկերության մարքեթինգային ռազմավարությունների իրականացման համար երկու երկրում:

    Աննա Ղազարյանը մարքեթինգի ոլորտում է 14 տարի, առավելագույնը՝ ամենօրյա սպառման ապրանքների ոլորտում (FMCG)։ 2010-2019թթ նա աշխատել է «Japan Tobacco International» ընկերությունում՝ Հայաստանի և Վրաստանի մարքեթինգի թիմերում, 7 տարի ղեկավարելով ընկերության հայաստանյան գրասենյակի մարքեթինգի բաժինը: Մինչ այդ նա աշխատել է պետական ​​հատվածում, մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որպես գիտահետազոտական ​​վարչության պետ։

    Աննան ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մակրոէկոնոմիկայի ֆակուլտետը, իսկ 2005-ին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնես կառավարման մագիստրատուրան:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։