«Գալաքսիի» հաջողության պատմությունը՝  լավ օրինակ ուսանողների համար

«Գալաքսի» ընկերությունների խմբի հաջողության պատմությունը օրերս ներկայացվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: «Բիզնեսի կառավարման մագիստրոս» ծրագիրը հյուրընկալել էր  «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ բիզնեսի զարգացման գծով տեղակալ Հայկ Լորիկյանին: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է, թե ինչպես է ընկերության ռազմավարությունն  օգնում հաղթահարել դժվարություններն ու մնալ մրցունակ: Հայկ Լորիկյանի խոսքով՝ լավ մշակված ռազմավարությունը մրցակցային առավելություններ է  տալիս ընկերությանը՝  օգնելու նրան հասնել իր երկարաժամկետ նպատակներին:

Որպես հաջողված օրինակ նա ներկայացրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարությունը, որի շնորհիվ բացահայտվել են նոր  հնարավորություններ,  դիվերսիֆիկացվել է  պորտֆելը, գործունեության շրջանակը ընդլայնվել է Հայաստանից դուրս (Բելառուսը, Վրաստան և Ուզբեկստան): 

Հանդիպմանը մասնակցել է նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանը, որը  Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է:  Վերջում «Գալաքսիի» ներկայացուցիչները պատասխանել են ուսանողների բազմաբնույթ հարցերին:

Մանրամասները այստեղ՝ https://newsroom.aua.am/2023/04/27/insights-and-perspectives-from-industry-mba-hosts-open-session/?fbclid=IwAR2CzZfgqX7-RktOvqK_ZRT-XBDCbscard17c_-GPapN87az8yYN_WH4ZDY

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ