«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը ընտրվել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ՀԵԲԱ) կառավարման խորհրդի անդամ:

Ուրախ ենք կիսվել լավ նորություններով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը ընտրվել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ՀԵԲԱ) կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականին ԵՄ պատվիրակության աջակցությամբ հիմնադրված` Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամներ են հանդիսանում 50-ից ավելի խոշոր ու հայտնի ընկերություններ և բրենդներ:

Կազմակերպությունը նպաստում է Հայաստանում եվրոպական բիզնես համայնքի ինտեգրմանը, աջակցում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը:

Ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալում զարգացնելու բիզնես միջավայրը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները և բարելավելու համապատասխան օրենսդրական դաշտը:

ՀԵԲԱ-ն հանդիսանում է Եվրոպական բիզնես ասոցիացիայի համաշխարհային ցանցի (Եվրոպական Բիզնես Կազմակերպության Համաշխարհային Ցանց) անդամ և ներկայացնում է Եվրամիությունից դուրս գտնվող ավելի քան 50 երկրների շուկաների շահերը:

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ