Հրարփի Աղաբեկյանը «Մեգաֆուդ» ընկերության Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ղեկավարն է:
Նա պատասխանատու է ընկերության Մարդկային Ռեսուրսների ռազմավարության մշակման և իրագործման, ընկերության ներքին կանոնակարգերի զարգացման, դրանց կատարման վերահսկողության, ինչպես նաև ներքին կորպորատիվ մշակույթի և արժեքների պահպանման համար: Մինչ այս պաշտոնին նշանակվելը Հրարփին միջազգային մի շարք ընկերություններում զբաղեցրել է Մարդկային Ռեսուրսների Կառավարման ղեկավարի պաշտոնը:
Հրարփին սովորել է Մ. Խորենացու անվան համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետում և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնում: