Անժելա Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի F&B (Food and beverage) ոլորտով զբաղվող ընկերությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալն է:
Նրա գործառույթները ներառում են «Գալաքսի» ընկերությունների խմբում F&B ոլորտով զբաղվող ընկերությունների ծառայությունների ստանդարտների բարձրացման, որակյալ ապրանքների մատուցման, նորարար լուծումների ներդրման, ինչպես նաև նոր ապրանքանիշեր հայաստանյան շուկա ներմուծման ընդգրկուն պարտականություններ:
Անժելա Խաչատրյանը հանդիսանում է նաև Prepa բրենդի հիմնադիրը:
Անժելան սովորել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Բիզնես և կառավարում» ֆակուլտետում։ Նա ստացել է Միջազգային հյուրընկալության բիզնեսի մագիստրոսի կոչում Շվեյցարիայի Գլիոն համալսարանում։ Անժելայի ակադեմիական ձեռքբերումներն ընդգծում են F&B և հյուրընկալության ոլորտներում նրա պատշաճ որակավորումն ու փորձը: