Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով։ Այդ ճանապարհին փնտրում ենք և գտնում համոզիչ, բայց երբեմն ռիսկային բիզնես լուծումներ: Սակայն ամեն փորձ իր հետ բերում է նոր գիտելիք և ամրապնդում նոր բարձունքներ նվաճելու մեր հնարավորությունները։
Ուստի հաշվետվողականությունը մեզ համար առաջնահերթություն է, և մենք պարբերաբար հաշվետվություններ ենք ներկայացնում մեր գործունեության մասին: Ընկերությունը յուրաքանչյուր տարի վճարում է ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (27 մլն ԱՄՆ դոլլար) հարկեր։