«Գալաքսի» ընկերությունների խմբում որոշումներ կայացնող պաշտոններում 48,5%-ը կանայք են

Արդյոք ղեկավար կանայք Հայաստանում  կարծրատիպներով պայմանավորված մարտահրավերներ են ունենում, աշխատակիցներին մոտիվացնելու ի՞նչ մեխանիզմներ են կիրառում կին ղեկավարները. այս և այլ հարցերի պատասխաններն այսօր քննարկվում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի «Կանանց առաջնորդության ծրագրի» շրջանակում հրավիրված պանելային քննարկմանը։ Քննարկման խոսնակներն էին «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Megatoys մանկական խանութի տնօրեն Աննա Ավետիսյանը, Yerevan Mall առևտրաժամանցային համալիրի Մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն ու Ucom հեռահաղորդակցության ընկերության ՄՌԿ տնօրեն Անի Փեթրոյանը։

«Հաջողության հասնելու համար կարևոր է նախ բարձրաձայնել խնդիրները, սեփական տեսակետը, պահանջմունքները։ Հնարավոր է գործատուն տեղյակ չէ, որ նման ցանկություն կամ պատրաստակամություն ունեք ավելի պատասխանատու աշխատանք ստանձնելու»,– ասաց Megatoys-ի տնօրեն Աննա Ավետիսյանը։

«Բիզնեսում հաջողելու կարևոր գործոններից  է ընկերության տեսլականին հավատացող թիմ ստեղծելը, երբեմն պարզագույն հետաքրքրասիրություն ցուցաբերելն ու աշխատակիցների մոտիվացիան բարձր պահելը, ինչը հնարավորություն է տալիս առավելության հասնել աշխատանքում»,-ասաց Yerevan Mall –ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Կառավարման հենքում պետք է արժեքները լինեն, բոլոր ժամանակների լավագույն մոտիվացիան կուռ թիմի մաս լինելն է, որը հստակ գիտի, թե ինչ ուղղությամբ է շարժվում»,- ասաց Ucom-ի ՄՌԿ տնօրեն Անի Փեթրոյանը։

Ամերիկյան համալսարանի «Կանանց առաջնորդության ծրագիրը» ձևավորվել է Հայ կանանց միջազգային ասոցացիայի (AIWA)-ի հետ համագործակցությամբ, իսկ քննարկման խոսնակներն ընտրվել են «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող 3 խոշոր ընկերությունների կին ղեկավարներից։ «Կանանց առաջնորդության ծրագրում» դասավանդում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր ֆինանսական տնօրեն և խորհրդի անդամ Արա Խաչատրյանը, ով Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավարի Սերգեյ Թանթուշյանի հետ նախաձեռնել էին այս հանդիպումը։

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (AUA) մասնավոր համալսարան է, որը հիմնադրվել է 1991-ին: Համալսարանը գլոբալ կրթության հնարավորությունն է տրամադրում Հայաստանում և տարածաշրջանում՝ առաջարկելով բակալավրիատի և մագիստրոսական բարձր որակի ծրագրեր՝ խրախուսելով քաղաքացիական մասնակցություն, խթանելով հանրային ծառայություն և դեմոկրատական արժեքներ։

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999թ.-ին, իսկ խմբի կազմում հանդես են գալիս մոտ մեկ տասնյակից ավելի ընկերություններ ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում։ Ընկերությունների խմբում ավելի քան 3000 աշխատակիցներ են աշխատում և, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, այն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու։ «Գալաքսի» ընկերությունների խմբում 2018թ. տվյալներով որոշումներ կայացնող պաշտոններում կանայք կազմում են ընկերության աշխատակիցների 48,5%-ը։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ