«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում

«Գալաքսի» ընկերությունների խումբը հետևողական լինելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում իր գործուն աջակցություն ունենալու տեսլականին՝ համագործակցության պայմանավորվածություններ ունի Հայաստանի և եվրոպական տարբեր գործարար համայնքների հետ: Այդ կազմակերպություններից մեկը Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատն է (Chambre de Commerce et d’Industrie France Arménie-CCI), որի հիմնադիր-նախագահը Տիգրան Առաքելյանն է: «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Պալատի համահիմնադիր և խորհրդի անդամ կազմակերպություն է: Երկու տարի առաջ՝ 2022 թվականին, «Գալաքսի» ընկերությունների խումբը համագործակցության հուշագիր է կնքել Պալատի հետ և մեկնարկել է ակտիվ աշխատանքների փուլը:

«Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք համատեղ բազմաթիվ գործարար հանդիպումներ իրականացնել, որը հանգեցրել է եվրոպական գործարար միջավայրի ներդրումային հետաքրքրության բարձրացմանը և նպաստել բիզնեսի կառավարման մոդելների փոխանակմանը: Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությունը արդյունավետ է և տալիս է իր պտուղները: Առաջիկայում նոր համատեղ անելիքներ ունենք, հատկապես սեպտեմբերին Փարիզում տեղի ունենալիք «Տնտեսական վեհաժողովի» կազմակերպման հարցում: «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես է գալիս որպես գլխավոր գործընկեր: Սա կարևոր է ինչպես «Գալաքսի»-ի համար, այնպես էլ Եվրոպական ներդրումային ուղղությունների հայկական վեկտորի զարգացման առումով»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը: Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատը Ֆրանսիայի Էկոնոմիկային նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունն է և ունի 151 անդամ-ընկերություն, որոնցից են Pernod Ricard Armenia, Amundi-ACBA Asset Management, Renualt, Arterail, ACBA Bank, PGM Presision ընկերությունները, որոնց կապիտալի զգալի մասը ֆրանսիական է: «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցության շրջանակը ֆրանսիական հայտնի ապրանքանիշների Հայաստանի սպառողին ներկայացնելն է:

«Գալաքսի ընկերությունների խմբի հետ համագործակցությունը հանգեցրել է բիզնես արժեքների ձևավորմանը և Հայաստանում լրացուցիչ որակ է հաղորդում գործարար մշակույթին: «Գալաքսի» ընկերությունների խումբը իր ողջ ռեսուրսով հուսալի գործընկեր է: Մեր համագործակցությունը կայուն է՝ նոր համատեղ ծրագրերով հարուստ բիզնես իրականություն և վստահ եմ, որ սա օրինակելի է այն բիզնեսների համար, որոնք նախընտրում են եվրոպական ուղղությունը: Առաջիկայում նախատեսում ենք կյանքի կոչել CCI Invest Foundation համատեղ ծրագիրը, որը կխթանի փոքր և միջին բիզնեսների դուրս գալը եվրոպական և հատկապես ֆրանսիական շուկաներ: Այն իր հերթին մեծապես կօժանդակի բազմաթիվ ֆրանսիական բրենդերի Հայաստան մուտք գործելուն»,-նշել է Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատն աշխատում է նպաստելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խրախուսելու ֆրանսիական ընկերությունների Հայաստանում հիմնվելը և զարգացնելու հայկական ընկերությունների միջազգային ներուժը: 13 տարի շարունակ Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատ ղեկավարում և ամրապնդում է ֆրանսահայ գործարար համայնքը, օգնում ֆրանսիական ընկերություններին առավելագույնս օգտվել հայկական շուկայի ընձեռած հնարավորություններից և աջակցում հայկական ընկերություններին զարգացնելու իրենց գործունեությունը Եվրոպայում:

Նորություններ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
VANNA ժամացույցների տիեզերական մինիմալիզմը՝ ներկայացված TI’ME սրահներում
24 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ