VANNA ժամացույցների տիեզերական մինիմալիզմը՝ ներկայացված TI’ME սրահներում

TI’ME–ը հունիսի 14–ին կազմակերել էր յուրօրինակ փակ միջոցառում քաղաքի սրտում գտնվող Courtyard by Marriott հուրանոցի GIA ռեստորանում։ Միջոցառումը նվիրված էր Իսպանիայում բնակվող դիզայներ Աննա Վարդանյանի VANNA բրենդի ժամացույցներին, որոնք արդեն 2 տարի ցուցադրված են Time բոլոր խանութ–սրահներում և օնլայն՝ time.am կայքում։ 

Ոլորտում արդեն 4 տարի գործունեություն ծավալող բրենդն իր դիզայներական պարզ և միաժամանակ բացառիկ լուծումների շնորհիվ կարողացել է կարճ ժամանակում կուտակել մեծ պատմություն։ Այն ներկայացված է եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ–ում։ Միջոցառման հյուրերը կարողացան ավելի մանրամասն ծանոթանալ բրենդի գաղափարախոսությանն ու կարևոր դետալներին։
«Կանացիությունը անսահման զարգանում է, ծաղկում է, երբ այն ունի ճիշտ հիմք՝ իրականորեն արտահայտվելու համար: Ես ստեղծել եմ VANNA-ն 2020 թվականին՝ որպես կանանց հզորացման դրսևորում և հպարտ եմ իմ հայրենիքում ևս ներկայացնելու իմ բրենդը: Մեր ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում, և մենք շատ ուրախ ենք, որ դուք մեզ հետ ենք»՝ նշեց VANNA-ի տնօրեն և դիզայներ Աննա Վարդանյանը։

Գաղափարից մինչև Ալանա Հադիդի, Ավրիլ Լավինի, Revolve և մի շարք այլ համաշխարհային անունների հետ համագործակցություն։ Բրենդում ներկայացված ժամացույցներից յուրաքանչյուրն արտահայտում է կապը տիեզերքի հետ՝ դրա տրամադրությունը, գույները, շարժումները։ Լյուքս դասի այս ժամացույցների 10 շարքերը կրում են բացառապես տիեզերական անուններ՝ Umbra, Astra, Luna, Eclipse և այլն։ Գին որակ հարաբերակցությամբ այս ժամագործական նմուշներն առանձնանում են՝ գնորդին տրամադրելով հասանելի բարձր որակի և յուրօրինակության միաձուլում։ Բրենդը մի քանի տարվա ընթացքում արագ անցում կատարեց շվեյցարական մեխանիզմի՝ պահպանելով իր գնային քաղաքականությունը։

Բրենդի պատմության ծանոթացումն անցավ հաճելի մթնոլորտում՝ զուգորդված լավ երաժշտությամբ, հյուրասիրությամբ և հետքրքիր վիճակահանությամբ, որի հաղթողները շահեցին VANNA բրենդի ժամացույցներ և մի շարք այլ նվերներ։ Միջոցառմանը ներկա էին նորաձևության, PR և մեդիա ոլորտների ներկայացուցիչներ, Time բրենդի գործընկերներ և այլոք։

Time-ը հետամուտ է բրենդների նորովի և շարունակական ներկայացմանը իր հաճախորդներին։ Ժամացույցների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Time ընկերությունն է, որի բոլոր խանութ–սրահներից և time.am կայքից կարող եք ձեռք բերել VANNA ժամացույցները։

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ