«Գալաքսի» ընկերությունների խումբը հյուրընկալել է Galeries Lafayette Group-ի ղեկավար կազմին․ Լուսանկարներ

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի լինքդինյան էջը տարածել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի հրապարակումը, որտեղ գործարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր համագործակցության մեկնարկի մասին:

Հայաստան են ժամանել «Galeries Lafayette Group» ղեկավար կազմը՝ ի դեմս Կառավարման խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Ուզեի, Գործադիր տնօրեն Նիկոլա Ուզեի և Միջազգային կապերի փոխնախագահ  Փիլիպ Պեդոնեի:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ,-«այցն արժեքավոր հարթակ է հանդիսացել տարածաշրջանի տնտեսական ապագայի ձևավորմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների հնարավորությունների ուսումնասիրման համար: Վերահաստատել ենք նաև մեր հանձնառությունը խորացնելու հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունները՝ զարգացնելով անդրսահմանային համագործակցությունը և ռազմավարական ներդրումները»:

Այցի ընթացքում ֆրանսիացի գործարարները ծանոթացել են Հայաստանի գործարար հարթակների հնարավորություններին և քննարկել հնարավոր համագործակության հնարավորությունները:

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը հայտնում է, որ իր գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում զարգացնելու հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

Galeries Lafayette ֆրանսիական էլիտար լյուքս դասի խանութների ամենամեծ ցանցն է Եվրոպայում։ Galeries Lafayette-ի առաջատար խանութը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանի Օսման բուլվարում: Այն ներռված է Galeries Lafayette ընկերությունների խմբի մեջ և հանդիսանում է լյուքս դասի խանութների միջազգային ասոցիացիայի անդամ 1960 թվականից։ Galeries Lafayette հիմնադրվել է 1894 թվականին Փարիզում: 1896 թվականին ընկերությունը ձեռք է բերել Լաֆայետ 1 հասցե ամբողջ շենքը: 2022 թվականի դրությամբ Galeries Lafayette-ը բացել է ավելի քան 50 խանութ միայն Ֆրանսիայում:

Նորություններ
Տիրամիսուի պատրասման մաստեր-կլաս` PAUL-ում
25 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
16 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ