Գործընկեր: Ստարտափ Արմենիա հիմնադրամ
Նախագծի մեկնարկ: 2019 թ․
Նախագծի անվանումը: Ստարտափ Արմենիա հիմնադրամ. Աջակցելով նորարարական ստարտափներին
Նախագծի մասին
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կմիավորեն իրենց ջանքերը ինովացիոն նախագծերի իրականացման ու ստարտափների աջակցման ուղղությամբ։ 2019 թվականի օգոստոսի սկզբին Սևանում տեղի ունեցած «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես եկավ գործընկերոջ ձևաչափով, ինչն ամրապնդվեց կողմերի միջև համագործակցության հուշագրով։ Համագործակցությունը սահմանեց կողմերի հանձնառությունը՝ ներդնելու շարունակական ջանքեր ստարտափ համայնքի աջակցությամբ Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ։ Համագործակցության հենքը «Գալաքսի» ընկերությունների կողմից տարեսկզբին հայտարարած Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի նախագիծն է։
Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ։