Խթանելով նորարարական մտածողության ձևավորմանը

Գործընկեր: Դասավանդիր Հայաստան

Նախագծի մեկնարկ:  2019

Նախագծի անվանումը: Դասավանդիր Հայաստան. Բերելով նորարարական մտածողությունը դպրոց

 

Նախագծի մասին

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։ Այս համատեղ ծրագրերի մեկնարկը և աշխատանքային թիմերի առաջին ռազմավարական քննարկումը վարում էին Հայաստանի մարզերի ավագ դպրոցների երեխաները։ Նրանք մասնագետների հետ քննարկմանը ներկայացնում էին կրթության ոլորտի բոլոր շահառուների շահերը և ապահովվում էին տեսակետների բազմակողմանիությունը։

Նախագծի մանրամասները կարդացեք այստեղ։