Գործընկեր`Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Նախագծի մեկնարկ` Հոկտեմբեր, 2023թ․
Նախագծի անվանումը` «Միասնական և հոգատար»
Նախագծի մասին
«Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցները քան երկու ամիս տևած աշխատանքների շրջանակում պատրաստել ու Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների են փոխանցել իրենց ջերմությունն ու, իհարկե, առաջնային պարենային մթերքների արկղերը` ձմռան այս դժվար ամիսներին դիմակայելու համար: Շահառուների ընտրությունն ու աշխատանքի համակարգումը հնարավոր է եղել Հայկական կարմիր խաչի ընկերության անմիջական աջակցությամբ` կողմերի միջև ձևավորված գործընկերության շրջանակում: Պարենային մթերքների ընտրությունից մինչև տուփերի մեջ հատ-հատ տեղավորում, ապա որակի ստուգում. «Գալաքսին» պատասխանատվությամբ է մոտեցել աշխատանքին` արժանապատվությամբ ու նրբանկատությամբ այն շահառուներին փոխանցելու:
Նախագծի մասին ավելին՝ այստեղ: