Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2025»-ի ֆուտզալի 5-րդ առաջնության հաղթողը

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է «Գալաքսի չեմպիոնների լիգա» ֆուտզալի առաջնություն ընկերությունների խմբում ընդգրկված թիմերի միջև: 2025-ին հայտագրված են Cofix, Megafood, Ucom, PAUL, Galaxy Group, Prepa, TI’ME, Yerevan Mall թիմերը:

Թեժ պայքարում արդեն երրորդ անգամ հաղթել է Ucom-ի թիմը և դարձել գավաթակիր: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 2023 թվականի չեմպիոն Megafood-ի թիմը, երրորդ հորիզոնականը՝ TI’ME-ը :
Շնորհավորելով հաղթող թիմին` Ucom-ին, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշել է.-«Եթե վերլուծենք մեր նախորդ 4 տարիների առաջնությունները, պետք է ամրագրենք, որ այն, դրանք ընկերական հավաքների ու սպորտային ժամանցի միջոց էր, այսօր մենք սրան սպասում ենք սրտի թրթիռներով ու հաջորդ գավաթակիրը դառնալու մեծ էնտուզիազմով: Ու հավատացնում եմ ձեզ, որ դիտարժանությամբ մեր խաղերը չեն զիջում պրոֆեսիոնալների խաղերին: Մենք հաճախ ասում ենք, որ «Գալաքսի»-ի մարդիկ հաջողում են և՛ կարիերայում, և՛ սպորտում:

Ինչպես ասում են լավագույնը, կամ ոչինչ: Եվ որպեսզի լավագույնն ապահովվենք մեր մարզիկներին, անցած տարի «Գալաքսի»-ի հիմնադիրներով` իմ եղբայրներ Գուրգենի և Արտյոմի հետ նախաձեռնեցիք «Գալաքսի»-ի չեմպիոնների լիգայի պատվավոր գավաթը:

Հաղթող թիմը ապրեցնում է ողջ «Գալաքսի»-ն մի ամբողջ տարի՝ մինչև հաջորդ մրցաշարը: «Գալաքսի»-ում ուրախանում են ընտանիքի անդամ-թիմի հաղթանակով, իսկ մրցանակային տեղեր չզբաղեցրած թիմերը մարզվում են՝ հաջորդ տարի հաղթելու նպատակադրությամբ»:

Մրցաշարի բացման արարողության ընթացքում իրենց ելույթներով հանդես են եկել Yerevan drums, Squad dance և սիրված Hayat Project խմբերը:

Մրցաշարի հարթակում 2024 թվականի հաղթող թիմը՝ Ucom-ը գավաթը փոխանցել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին: «Գալաքսի»-ի գավաթը հատուկ արտիստական աշխատանք է, որը պատրաստվել է քանդակագործ Թերզոյի կողմից «Գալաքսի»ի հիմնադիրներ Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի հատուկ պատվերով: Յուրաքանչյուր տարի գավաթը փոխանցվում է հաղթող թիմին`
խորհրդանշելով «Գալաքսի»-ի միասնության ուժը:

Մրցաշարի փակման արարողության ընթացքում պարգևատրվել են ամենաշատ սեյվեր կատարած լավագույն դարպասապահը՝ Արսեն Սամսոնյանը, և լավագույն ռմբարկուն՝ Նարեկ Վելիցյանը: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Ucom-ի թիմը:

«Թե՛ սպորտում և թե՛ բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լավ պատրաստված թիմ, որը ձևավորում է միասնություն: Չեմպիոնների լիգան դրա վառ դրսևումներից մեկն է: Այն ամենը, ինչ այս հինգ տարիների ընթացքում իրականացվել է, լինելու է շարունակական հանուն մեր համայնքի ամրապնդման, հանուն մրցակցության բարձրացման ու հանուն նոր բարձունքների գրավման թե սպորտում և թե բիզնեսում»,-շնորհավորելով 2025 թվականի «Գալաքսի Չեմպիոնների լիգայի» ֆուտզալի առաջնության հաղթող Ucom թիմին՝ նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի և պայքարել շրջանաձև մրցակարգով: Ընկերությունների գլխավոր տնօրեններն ու ղեկավար կազմերը հաճախ իրենք էլ խաղում են առաջնագծում` որպես ցուցիչ այն հանգամանքի, որ «Գալաքսի» ընկերությունների խմբում կարելի է հաջողել և՛ կարիերայում, և՛ սպորտում:

«Գալաքսի չեմպիոնների լիգան» անց է կացվում Գազպրոմ Արմենիայի միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող ուսումնասպորտային համալիրում: Մրցաշարը տևել է 7 oր, սակայն կազմակերպչական աշխատանքները սկսել են ուղիղ մեկ տարի առաջ: Իսկ ողջ մրցաշարը սպասարկել է Գալիկ Բալյանի և Րաֆֆի Ղազարյան մրցավարական կազմը:

Նշենք, որ «Գալաքսի» չեմպիոնների լիգա մրցաշարի 2021-ի հաղթողն է եղել Ucom թիմը, 2022-ին և 2023-ին հաղթել է Megafood-ը, իսկ 2024-ին հաղթող թիմը կրկին Ucom-ն է: Մրցաշարի կազմակերպումն ու բրենդավորումն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը:

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով:

Պաշտոնական Հաղորդագրություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «Սանտաֆե» բացօթյա սրճարան-ռեստորանը դադարեցրել է իր գործունեությունը «Գալաքսի» ընկերու ...
11 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2024-ը. տեղի է ունեցել առաջատար ընկերությունների պարգևատրում
«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: ...
26 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ