ԱՂԱԲԵԿՅԱՆՀՐԱՐՓԻ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ, ՄԵԳԱՖՈՒԴ
  • Հրարփի Աղաբեկյանը «Մեգաֆուդ» ընկերության Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ղեկավարն է: 

    Նա պատասխանատու է ընկերության Մարդկային Ռեսուրսների ռազմավարության մշակման և իրագործման, ընկերության ներքին կանոնակարգերի զարգացման, դրանց կատարման վերահսկողության, ինչպես նաև ներքին կորպորատիվ մշակույթի և արժեքների պահպանման համար: Մինչ այս պաշտոնին նշանակվելը Հրարփին միջազգային մի շարք ընկերություններում զբաղեցրել է Մարդկային Ռեսուրսների Կառավարման ղեկավարի պաշտոնը:

    Հրարփին սովորել է Մ. Խորենացու անվան համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետում և  ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։