Արինա Առուստամյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Ucom ընկերության Կոմերցիոն տնօրենն է։
Արինան պատասխանատու է ընկերության կոմերցիոն նպատակների և ռազմավարության մշակման ու իրագործման, նոր կոմերցիոն առաջարկների թողարկման, հաճախորդների բազայի աճի ապահովման, ներառյալ նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման, ինչպես նաև եկամտի ավելացման համար, ի թիվս այլ գործառույթների։
Արինան մեծ փորձ ունի հեռահաղորդակցության բնագավառում: Շուրջ 12 տարի աշխատել է ՎԵՈՆ Արմենիա ընկերությունում (Beeline ապրանքանիշ), որտեղ իր մասնագիտական ուղին սկսել է Վաճառքի և սպասարկման կենտրոններում և կորպորատիվ վաճառքի ոլորտում աշխատանքից: Շուրջ 5 տարի հանդիսացել է ընկերության Մարքեթինգի ծառայության ղեկավարը, իսկ 2020 թ.-ին նշանակվել է Կոմերցիոն տնօրենի պաշտոնին:
Արինան Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցի շրջանավարտ է, ստացել է բիզնեսի մագիստրոսի աստիճան: Ստացել է բարձրագույն կրթություն նաև տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում՝ ավարտելով Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը: