Էլինա Գաբրիելյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նա պատասխանատու է ընկերության ֆինանսական վերահսկողության և բիզնես գործառնությունների համար, ապահովում է խմբի ռազմավարական ուղղության և թիրախների ձևակերպման վերաբերյալ առաջարկությունները՝ առաջնորդելով և ապահովելով օպերացիոն արդյունքները:
Էլինան Ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, ունի բիզնեսի մագիստրոսի աստիճան։
Նա նաև ունի մի շարք մասնագիտական որակավորումներ միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից: