ԳելաշվիլիԹամար
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ԽՐՈՆՈԳՐԱՖ ՎՐԱՍՏԱՆ
  • Թամար Գելաշվիլին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Chronograph Georgia-ի գլխավոր տնօրենն է: 

    Նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Alhokair խմբի Վրաստանի վաճառքի խմբում, այդ թվում ՝ որպես Zara & Inditex Group-ի Գործառնությունների մենեջեր, Մարդկային ռեսուրսների տարածաշրջանային մենեջեր և Կովկասյան տարածաշրջանի Zara Kids Ապրանքանիշի մենեջեր: Թամարը ղեկավարել է տարածաշրջանում Zara-ի 32 խանութներ՝ 300 աշխատակիցներով, մշակել մոնիթորինգի և գնահատման ուղեցույցներ ու ընթացակարգեր, ապահովել վերահսկողություն 8 խանութների շենքերի, դրանց շահագործման համար, ի թիվս այլ ձեռքբերումների: 

    Նա իր ներդրումն է ունեցել Վրաստանում Segafredo Zanetti Espresso նորաստեղծ ձեռնարկության կազմակերպման գործում` որպես Ապրանքանիշի մենեջեր: Նաև հանդիսացել է Վրաստանի ազգային ավիաուղիների Line ամսագրի գլխավոր խմբագիր, հանրային կապերի ուղղությամբ աշխատել Վրաստանի առաջատար GSM օպերատոր Geocell-ում, ինչպես նաև «Նատալի» մոդելային գործակալությունում: Նա նաև եղել է Happy Day հարսանիքների և միջոցառումների պլանավորման ընկերության համահիմնադիր և սեփականատեր՝ ապահովելով բազում միջոցառումների կազմակերպում։ 

    Թամարն ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանը ֆինանսներ և բանկերի կառավարում մասնագիտությամբ։ 

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։