ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆՈՐԱՅՐ
ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ (ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ)
  • Նորայր Հովհաննիսյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող TI’ME խմբի Կոմերցիոն տնօրենն է։

    Նա պատասխանատու է կոմերցիոն ռազմավարությունների պլանավորման, մշակման և իրականացման համար, որոնք միտված են շահույթի առավելագույն հնարավորությունների օգտագործմանը և բիզնեսի զարգացման համար կայուն աճի ապահովմանը։ 

    Նորայրն ունի ավելի քան տաս տարվա աշխատանքային փորձ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի մանրածախ առևտրի ոլորտում։ Մինչ «Գալաքսիին» միանալը, նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ որպես MENU.am ընկերության գործադիր տնօրեն, SAS Group-ի Ֆրենչայզ բիզնեսի տնօրեն, ավելի վաղ՝ Ֆրենչայզ բիզնեսի գործառնական տնօրեն։ Նա նաև աշխատել է բանկային ոլորտում, մասնավորապես ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես Ֆինանսական վերահսկող, նաև ֆինանսական վերլուծաբան։ 

    Նորայրը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է Միջազգային բիզնես մասնագիտությամբ։ Նաև ավարտել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը Հանրային կառավարում մասնագիտացմամբ, ինչպես նաև Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  Sloan-ի կառավարման դպրոցի «Թվային բիզնեսի ռազմավարություն» դասընթացը։ 

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։