ԿԱՐԱԽԱՆՅԱՆՏԻԳՐԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ (Հայաստան, Վրաստան)
  • Տիգրան Կարախանյանը գլխավորում է ֆինանսական տնօրինությունը, ղեկավարում և ապահովում է պլանավորման, բյուջետավորման, հաշվետվողականության, գանձապետական, ֆինանսական վերահսկողության գործառույթների իրականացումը: Լինելով ֆինանսական և տնտեսագիտական ոլորտի մասնագետ՝ Տիգրանը «Ռոսնեֆտ – Արմենիա» ընկերությունում (2015-2022) զբաղեցրել է բյուջետավորման և կառավարչական/ֆինանսական հաշվետվությունների բաժնի պետի պաշտոնը, այնուհետև՝ «Դերժավա» ընկերությունների խմբում ֆինանսական տնօրենի պաշտոնը:

    Կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական կառավարման ֆակուլտետում, այնուհետև շարունակել ուսումը ասպիրանտուրայում՝ պաշտպանելով գիտահետազոտական թեզը տնտեսության և նրա ճյուղերի կառավարման բնագավառում: 2011թ. ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Գիտական կոչումը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում դասավանդել է ՀՊՏՀ մագիստրատուրայում և ղեկավարել գիտական թեզեր:

    Մի քանի գիտական հոդվածների հեղինակ է:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։